ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Ռուսաստանին Զանգեզուրից․ Երևանը չի հերքում
Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անի Բադալյանը մեկնաբանել է հրապարակումները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին առաջարկել է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վերահսկողությունը փոխանցել ամերիկյան ընկերության։ Նա նշել է, որ Հայաստանը պարբերաբար ստանում է տարբեր առաջարկներ միջազգային գործընկերներից՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։
«Միջազգային գործընկերները պարբերաբար ներկայացնում են իրենց գաղափարները՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», — ասել է Բադալյանը՝ չհաստատելով, բայց նաև չհերքելով ԱՄՆ առաջարկի առկայությունը։
Հիշեցնենք, որ հուլիսին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դուբայում, որտեղ հնարավոր է՝ կողմերը ստորագրեն խաղաղության համաձայնագիր, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան