Թրամփը սպառնում է Ճապոնիային
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան հրաժարվում է գնել ամերիկյան բրինձ, ուստի հնարավոր է նրա վարչակազմը բարձրացնի ճապոնական ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփը գրել է, թե Ճապոնիան ունի բրնձի դեֆիցիտ, բայց «չի վերցնում մեր բրինձը»։
Իրականում Ճապոնիան 2024-ին ԱՄՆ-ից գնել է շուրջ 298 միլիոն դոլարի բրինձ, և այս տարվա առաջին չորս ամսում՝ ևս 114 միլիոնի։ Ճապոնիայի կառավարությունը չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունները, սակայն հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են «ազնիվ և փոխշահավետ համաձայնության» հասնելու նպատակով։
Թրամփն արդեն նախազգուշացրել է, որ հուլիսի 9-ից կավարտվի «հետաձգման» ժամկետը և երկրները կսկսեն ստանալ մաքսատուրքերի նոր դրույքաչափերով նամակներ։ Ճապոնիայի դեպքում խոսվում է 25% մաքսատուրքի մասին՝ հատկապես ավտոմեքենաների համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)