Ուկրաինայի դրոնները հարվածել են քիմիական գործարանին
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 4-ին հարվածել են քիմիական գործարանի՝ Շեբեկինոյում, Բելգորոդի մարզում։ Ըստ WarGonzo-ի հաղորդագրության՝ հարվածը հասցվել է անօդաչու սարքի միջոցով, որի հետևանքով տարածքում բարձրացել է խիտ սև ծուխ։
Նախնական տվյալներով՝ կան երկու վիրավորներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Հարվածը հասցվել է արտադրական գոտու ուղղությամբ, որտեղ տեղակայված է եղել ռազմավարական նշանակության ձեռնարկություն։
Հիշեցնենք, որ նույն օրը՝ 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Ուկրաինան ընդհանուր առմամբ արձակել էր 16 անօդաչու սարք Ռուսաստանի տարբեր շրջանների ուղղությամբ՝ օգտագործելով օդանավային տիպի դրոններ, որոնք կարող են տանել մի քանի տասնյակ կգ պայթուցիկ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ