Թուրքիան լռությամբ է արձագանքում Ուկրաինայի համար դրոնների կոալիցիային միանալու մասին լուրերին
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը, թե երկիրը պատրաստվում է միանալ Ուկրաինային աջակցող «դրոնների կոալիցիային»։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական կողմի ներկայացուցչին։
Ավելի վաղ Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիան ու Բելգիան պատրաստվում են միանալ այն կոալիցիային, որը ղեկավարում են Մեծ Բրիտանիան և Լատվիան՝ Ուկրաինայի համար անօդաչու սարքեր ձեռք բերելու նպատակով։ Կոալիցիայի անդամ երկրների թիվը հասել է 20-ի։
Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտնել էր, որ 2025 թվականին կոալիցիան նախատեսում է ուղղել 2,75 միլիարդ եվրո Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)