Ճապոնիայի վարչապետը մեղադրել է Թրամփին սուտ տեղեկություն տարածելու մեջ
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտնելով, որ վերջինս տարածել է ապատեղեկատվություն՝ իբր Ճապոնիան հրաժարվում է գնել ամերիկյան բրինձ։ Kyodo գործակալության փոխանցմամբ՝ Իսիբան հանդիպման ժամանակ ուղղակիորեն հերքել է այդ պնդումը։
«Մենք ներկրում ենք բրինձ Կալիֆոռնիայից։ Պետք է համոզվենք, որ ամերիկյան կողմը հստակ պատկերացում ունի այդ փաստի մասին», — հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Ֆուկուսիմայի ֆերմերների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նախկինում հայտարարել էր, թե Ճապոնիան իբր բրնձի պակաս ունի, բայց հրաժարվում է ամերիկյան մատակարարումներից։ Վարչապետի հրապարակային արձագանքը կարող է ազդել Տոկիո-Վաշինգտոն հարաբերությունների վրա՝ հատկապես գյուղատնտեսական առևտրի ոլորտում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)