ԱՄՆ նախկին հետախույզը բացահայտել է՝ Ռուսաստանը օգնություն է ցուցաբերել Իրանին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնի պնդմամբ՝ Ռուսաստանը օգնել է Իրանին վերականգնելու հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը՝ Իսրայելի հարձակման արդյունքում կրած վնասներից հետո։ Նա նշել է, որ Մոսկվան Թեհրանին տրամադրել է տեխնոլոգիաներ և մասնագետներ, ինչի շնորհիվ Իրանի ՀՕՊ համակարգը արագ վերագործարկվել է։
Ջոնսոնի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում էր, որ Իրանի ՀՕՊ-ը կտրուկ կշրջանցվի, սակայն ռուսների աջակցությամբ համակարգը լիովին շարքից դուրս չի եկել և ընդամենը 12 ժամ անց Իրանը հասցրել է պատասխան հարված՝ բալիստիկ հրթիռներով թիրախավորելով Իսրայելի տարածքը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ հարվածելով միջուկային օբյեկտներին, ռազմական բազաներին և Իրանի զինված ուժերի հրամանատարական կենտրոններին։ Իրանը պատասխանել է հրթիռային հարվածներով Թել Ավիվին և մի շարք այլ քաղաքների ուղղությամբ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)