Մակրոնը խոսել է Պուտինի հետ զրույցի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFMTV հեռուստաալիքի եթերում խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին՝ նշելով դրա կարևորությունը։
«Ես նրան զանգահարեցի՝ քննարկելու իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը։ Նա հայտնեց համագործակցելու իր պատրաստակամությունը։ Շատ կարևոր էր այս համաձայնագրի ձեռքբերումը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունությունն ապահովելու համար», - ասել է նա։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իրանա-իսրայելական առճակատումը և Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները։ Առաջնորդները համաձայնել են շարունակել շփումները՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հնարավոր կերպով համակարգելու համար։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող