Ռուսաստանը մերժում է Կուբայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները
Աշխարհ
Ռուսաստանը դատապարտել է Կուբայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը՝ այդ միջոցառումները որակելով միջազգային իրավունքի խախտում։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան , հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կուբայի կառավարության վրա ճնշման ցանկացած տարր բացարձակապես անընդունելի է և անօրինական։ ԱՄՆ պատժամիջոցները դատապարտված են ձախողման, և Կուբան կշարունակի զարգացնել արտաքին տնտեսական հարաբերությունները», - ընդգծել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)