Թրամփը Պուտինին «պրոֆեսիոնալ» է անվանել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել է «պրոֆեսիոնալ»՝ նշելով, որ նա հաղթահարում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը և Պուտինը վերջերս հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել են հակառուսական սահմանափակումների թեման։
«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին, այո։ Ես չէի ասի, որ Պուտինը ոգեշնչված է դրանցով։ Նա հասկանում է, որ կարող են պատժամիջոցներ կիրառվել, նա պրոֆեսիոնալ է», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կարող են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ