Մակրոնը հրապարակել է Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքները
Աշխարհ
Այս պահին Ուկրաինայի հարցի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում առաջընթաց չկա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ BFMTV հեռուստաալիքի եթերում ունեցած հեռախոսազրույցի արդյունքները։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք կիսեցինք մեր տարաձայնությունները։ Եվ չեմ կարող ասել, որ քննարկման մեջ առաջընթաց է եղել, քանի որ նախևառաջ անհրաժեշտ է հրադադար և բանակցությունների վերսկսում», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Մակրոնը հավելել է, որ զանգահարել է Պուտինին՝ քննարկելու իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել` օգնելու այս թեմաներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)