Ուկրաինան սպառել է Patriot-ի համար նախատեսված հրթիռները. Tagesspiegel
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան սպառել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռները։ Այս մասին հաղորդում է գերմանական Tagesspiegel թերթը՝ հղում անելով ռազմական փորձագետ Գուստավ Գրեսելին։
Նրա խոսքով՝ արկերի պաշարների սպառումից հետո Ռուսաստանի համար բացվում է հարվածային հնարավորությունների լիարժեք շրջանակ։ Մասնավորապես, նրա խոսքով, ռուսական կողմը կկարողանա հարվածել Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմավարական ռազմաարդյունաբերական օբյեկտներին։
«Ուկրաինական բանակի ճակատը պահելու կարողությունը կախված է նրա գոյությունից։ Ո՛չ Եվրոպան, ո՛չ Գերմանիան չկարողացան փոխհատուցել Միացյալ Նահանգներից կորցրած մատակարարումները», - ասել է Գրեսելը։