Զելենսկին մտադիր է ստիպել Հունգարիային հրաժարվել Ռուսաստանից ստացվող էներգետիկ ծառայություններից. Օրբան
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պլանավորում է ստիպել Հունգարիային հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում։
«Եկեք սա անվանենք Զելենսկու ծրագիր, փորձ՝ մեզ ստիպելու դադարեցնել Ռուսաստանից մատչելի էներգիա գնել՝ անկախ նրանից, թե դա որքան կարժենա մեր ժողովրդին։ Գազի վճարները կեռապատկվեն, էլեկտրաէներգիայի վճարները՝ կրկնապատկվեն։ Ես թույլ չեմ տա, որ Բրյուսելը զոհաբերի հունգարական ընտանիքներին Ուկրաինայի համար», - գրել է Հունգարիայի կաբինետի ղեկավարը։
Նախորդ օրը Օրբանը հայտարարել էր, որ թույլ չի տա, որ Եվրամիությունը արգելի Հունգարիային և Սլովակիային ռուսական էներգետիկ ռեսուրսներ ներմուծել։ Վարչապետի խոսքով՝ սա Եվրոպայի և Զելենսկու ծրագիրն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)