Հօգուտ ում կուղղվեն միլիարդատեր Մասկի դոլարները․ Axios
Աշխարհ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է իր քաղաքական կուսակցության նախընտրական ռազմավարությունը։ Նման կարծիք է հայտնել Axios հրատարակությունը:
«Մասկը աշխարհի ամենահարուստ մարդն է, և նրա դոլարները կարող են վճռորոշ դեր ունենալ հաջորդ տարվա նոյեմբերին լարված ընտրական մրցավազքում՝ հաշվի առնելով լարված հարաբերությունները Թրամփի հետ», - գրել է լրատվամիջոցը։ Մասկը հայտնել է՝ «երկկուսակցական (ոմանք կասեին միակուսակցական) համակարգից» անկախանալու համար անհրաժեշտ է կենտրոնանալ Սենատի ընդամենը 2-3 տեղերի և Ներկայացուցիչների պալատի 8-10-ը շրջանների վրա:
«Հաշվի առնելով օրենսդրական նվազագույն շրջանակը՝ դա բավական կլիներ վիճահարույց օրենքների վերաբերյալ որոշիչ ձայն դառնալու համար՝ ապահովելով, որ դրանք համապատասխանեն ժողովրդի իրական կամքին», - կարծում Է աղբյուրը։ «Մասկը կոնկրետ ոչինչ չի ասել, ուստի առայժմ դա պարզապես փորձնական գնդակ է», - եզրափակել է հրատարակությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)