ԱՄՆ Կոնգրեսում Զելենսկուն մեղադրել են Թրամփին և Վենսին վիրավորելու մեջ
Աշխարհ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան հանդես է եկել Կիևին օգնություն տրամադրելու դեմ: X-ում նա քննադատել Է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ նրան կոչ անելով խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ։
«Ես չեմ քվեարկի Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու օգտին։ Զելենսկին չեղյալ հայտարարեց ընտրությունները։ Աղբյուրները հայտնում են՝ ամերիկյան զենքը վաճառվում է սև շուկայում: Նա վիրավորել է մեր նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին», - վրդովվել է կոնգրեսականը։
Նրա խոսքով՝ հակամարտության շարունակությունը միայն կվատթարացնի Ուկրաինայի «առանց այդ էլ ծանր վիճակը»։ «Խաղաղությունը միակ տարբերակն է, սակայն Կիևին ռազմական օգնության մատակարարումը չի օգնի դրան հասնել», - եզրափակել է Լունան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)