Պայմանները լավ են, սնունդը՝ գերազանց․ Բաքվում ձերբակալվածի մայր
Աշխարհ
Չերեպովից Սերգեյ Սաֆրոնովի մայրը, ով ձերբակալվել է Բաքվում թմրանյութեր տարածելու համար, հայտնել է, որ Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներից իմացել է՝ ինչ պայմաններում է իր որդին պահվում կալանքի տակ: Հաղորդում է РИА Новости-ն։
«Սկզբում լավ նորություն. Վերջապես ձերբակալվածների մոտ են թողել դեսպանատան աշխատակիցներին:
Իսկ ինչ վերաբերում է վերաբերմունքին, ապա այն բացահայտորեն չեզոք է: Ձերբակալվածները երկտեղանոց խցիկներում են, պայմանները լավ են, սնունդը՝ գերազանց։ Նրանց հետ այլազգիներ չկան», - հայտնել է ձերբակալվածի ծնողը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)