Բացահայտվել է՝ ում պատճառով է ԱՄՆ-ն դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնությունը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային հանուն Իսրայելի։ Այս մասին ասվում է ամերիկյան The Washington Post թերթի հոդվածում։
Պարբերականի հեղինակի կարծիքով՝ Պենտագոնը չի ցանկանում միաժամանակ աջակցել տարբեր թատերաբեմերում մարտական գործողություններ իրականացնող երկու երկրներին։ «Դա անխուսափելիորեն դժվարություններ կառաջացներ հասցեատերերի միջև ռազմական օգնության բաշխման հետ կապված», - պարզաբանել է աղբյուրը։
Մասնավորապես, նյութում ասվում է Կիևին Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարումների դադարեցման մասին։ «Այդ զենքը, Բացի Ուկրաինական հակամարտությունից, ակտիվորեն օգտագործում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները», - նշել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)