Անգելսում Ուկրաինայի ԱԹՍ հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 25 բնակարան և տասնյակ մեքենա
Ռուսաստան
Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ Անգելս քաղաքում ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 25 բնակարան և մոտ մեկ տասնյակ ավտոմեքենա։ Հիմնական վնասները գրանցվել են պատուհանների շրջանում, այժմ գնահատվում է վնասի ծավալը՝ փոխհատուցում տրամադրելու նպատակով։
Բուսարգինը վստահեցրել է, որ քաղաքացիներին կտրամադրվի օգնություն, իսկ տեղում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները։ Արտակարգ իրավիճակը վտանգ չի ներկայացնում բնակչության համար։
Հուլիսի 4-ից 5-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Սարատովի մարզի վրա՝ կիրառելով շուրջ 100 ԱԹՍ։ Ամենաշատ դռոնները՝ 34-ը, խոցվել են Վորոնեժի մարզում, իսկ Սարատովի և Բելգորոդի մարզերում՝ 9-ական։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան