Հայտնաբերվել է Նալչիկում ոստիկանության վրա հարձակված անձի ինքնությունը
Ռուսաստան
Նալչիկում ոստիկանության աշխատակցի վրա հարձակված անձը Կաբարդինո-Բալկարիայի բնակիչ է։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, տղամարդը բնակվում էր Ուրվանսկի շրջանում։ Այս պահին ստուգվում են նրա հնարավոր կապերը։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 4-ի երեկոյան՝ Լենինի պողոտայի և Նոգմովի փողոցի խաչմերուկում։ Տղամարդը վիրավորել է ոստիկանին, ինչից հետո նրան տեղում վնասազերծել են։ Դեպքը ֆիքսվել է տեսախցիկով։
Ըստ նախնական տվյալների՝ հարձակվողները եղել են երկուսը։ Երկրորդը կարողացել է փախչել։ Երկուսն էլ համարվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան