Գերմանական ընդդիմությունը Մերցին կոչ է անում կապ հաստատել Պուտինի հետ
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (АдГ) կուսակցությունը կոչ է արել կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ գոնե հեռախոսազրույց նախաձեռնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քաղաքական ուժի համանախագահ Տինո Խրուպալան նշել է, որ սա կարող է քայլ լինել երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։
«Մենք համառորեն կոչ ենք անում Մերցին վերջապես զրուցել Պուտինի հետ՝ թեկուզ հեռախոսով, և հասնել փոխհամաձայնության», — հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունիսի 19-ին Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է պատասխանել Մերցի զանգին, սակայն ընդգծել էր՝ կապերի վերականգնման նախաձեռնությունը պետք է գա Եվրոպայից, քանի որ հենց այնտեղ էր որոշում կայացվել դրանք խզելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)