Հարձակում Նալչիկում. հանցագործը փորձել է խլել ոստիկանի ծառայողական զենքը
Ռուսաստան
Նալչիկում հուլիսի 4-ին տեղի ունեցած հարձակման նպատակը եղել է՝ ճանապարհային ոստիկանությունից զենք խլել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, հարձակվողը սկզբում վիճաբանություն է հրահրել, ապա փորձել է խլել ոստիկանի ատրճանակը, սակայն չի հաջողել։ Մյուս ոստիկանն արձակել է կրակ, որի հետևանքով հանցագործը վնասազերծվել է։
Դեպքը տեղի է ունեցել Լենինի պողոտայի և Նոգմովի փողոցի խաչմերուկում։ Միջադեպը արձանագրվել է տեսախցիկներով։
Ըստ նախնական տվյալների՝ հարձակվողները երկուսն են եղել։ Մեկը զոհվել է տեղում, իսկ երկրորդը փախուստի է դիմել։ Երկուսն էլ կասկածվում են «Իսլամական պետության» կողմնակից լինելու մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան