Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում սահմանափակվել է շարժական ինտերնետի աշխատանքը ԱԹՍ-ի սպառնալիքի պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում սահմանափակվել է բջջային ինտերնետի հասանելիությունը՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման վտանգի պատճառով։ Տեղեկությունը հաստատել է մարզային վարչակազմի մամուլի ծառայությունը։
Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել են նաև թռիչքները Տունոշնա օդանավակայանում։ Բացի այդ, «Վսերոսիյսկի Նեկրասովսկի բանաստեղծության տոնի» բացօթյա միջոցառումները տեղափոխվել են «Կարաբիխա» թանգարան-կալվածքի փակ տարածքներ։
Վարչական մարմինները կոչ են արել բնակչությանը ցուցաբերել ըմբռնում՝ նշելով, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքացիների և ռազմավարական օբյեկտների անվտանգությանը, հայտնում է Лента.ру-ն։
Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն նաև հայտնել է, որ նման սահմանափակումներ կիրառվել են նաև Կիրով քաղաքի «Պոբեդիլովո» օդանավակայանում։ Այդ վայրերում ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացիական ավիացիայի թռիչքների և վայրէջքների իրականացումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան