Ուկրաինան շտապ ամրացնում է դիրքերը Խարկովի մարզում
Ռուսաստան
Ուկրաինական բանակը շտապում է պաշտպանական աշխատանքներ իրականացնել Խարկովի մարզի Վելիկի Բուրլուկ գյուղում։ Ռուս ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիի փոխանցմամբ՝ այս բնակավայրից մատակարարվում են ուկրաինական ուժերը Կուպյանսկի ուղղությամբ։
Ռուսական «Հյուսիս» զորախմբի առաջխաղացումը ստիպում է Ուկրաինային վերատեղակայել ռեզերվներ, այդ թվում՝ անօդաչու համակարգերի մասնագետներ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ ուղղությամբ են տեղափոխվել նաև ուկրաինական տարածքային պաշտպանության 107-րդ և 115-րդ բրիգադները։
Միևնույն ժամանակ, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին հայտնել է, որ ռուսական ուժերը հաջողությամբ առաջ են շարժվել նաև Չասով Յարի շրջանում՝ հետ մղելով ուկրաինական ստորաբաժանումները դեպի արևմտյան ծայրամասեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան