Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռից տարհանման ժամանակ 18 մարդ է տուժել
Աշխարհ
Հուլիսի 4-ի երեկոյան Իսպանիայի Մալյորկայի օդանավակայանում Ryanair ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռից տարհանման ընթացքում 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Թռիչքի նախապատրաստական փուլի ժամանակ օդանավի անձնակազմը ցամաքային ծառայություններին տեղեկացրել է ինքնաթիռի սրահում հնարավոր հրդեհի մասին։ Բռնկման ահազանգով անմիջապես սկսվել է ուղևորների տարհանում։
Տուժածներից մի քանիսը ինքնուրույն դուրս են եկել ինքնաթիռի թևի միջոցով և ցատկել գետնին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Տուժածների վիճակի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)