Արտաքին տեսքը կտրուկ փոխված քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագիրը. ՌԴ ՆԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը հիշեցրել է, որ կտրուկ արտաքին փոփոխությունների դեպքում քաղաքացիները պարտավոր են 90 օրվա ընթացքում փոխել անձնագիրը։ Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, նման փոփոխությունները կարող են լինել ինչպես հիվանդությունից, այնպես էլ բժշկական միջամտությունից հետո։
Միևնույն ժամանակ, եթե արտաքին տեսքը փոխվել է երեխայի մոտ, ապա նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր չէ նոր արտասահմանյան անձնագիր ստանալ։
Ավելի վաղ նշվել էր, որ ֆիզիկապես ստորագրելու անկարողություն ունեցող ռուսաստանցիները կարող են չստորագրել անձնագիրը, իսկ եթե ստորագրությունը փոխվել է կամ ձևափոխվել բնական կերպով, ապա անձնագրի փոխարինում պահանջվում չէ, գրում է Лента.ру-ն։