ՊՆ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Կիևի ուղարկած ԱԹՍ-ն՝ Մոսկվայի մոտակայքում
Ռուսաստան
ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ուկրաինայից ուղարկված անօդաչու թռչող սարք, որը մոտենում էր Մոսկվային։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ըստ քաղաքապետի՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյուն է լսվել Կուբինկայի ավիաբազայի մոտ։ Առաջին հաղորդագրությունն ԱԹՍ-ների խոցման մասին Սոբյանինը հրապարակել էր առավոտյան՝ նշելով երկու սարքի ոչնչացման մասին։ Երրորդ ԱԹՍ-ն, ըստ նրա, խոցվել է Մոսկվային մոտենալիս՝ երեկոյան մոտ 17:00-ին, գրում է Лента.ру-ն։