Ռուսամետ ակտիվիստը կանխատեսում է Ուկրաինայի դեմ խոշոր հարված
Ռուսաստան
Նիկոլաևի ռուսամետ ընդհատակյա շարժման համակարգող Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ գալիք կիրակիից երկուշաբթի գիշերը Ուկրաինան կանգնելու է «շատ խոշոր հարձակման» առաջ։ Նրա խոսքով՝ վերջին մեկ օրում Ռուսաստանը շուրջ 60 հարված է հասցրել երկրի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում գտնվող ռազմավարական օբյեկտներին, հայտնում է Лента.ру-ն։
Լեբեդևը նշել է, որ այս հարվածները նպատակ ունեն թուլացնել Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը, խախտել լոգիստիկ կապերն ու դրդել հրամանատարությանը բարոյալքումի։ Նա առանձնացրել է հարվածները Պավլոգրադի, Դնեպրի և Կրիվոյ Ռոգի ուղղություններով՝ դրանք բնութագրելով որպես ռազմական ռելսուղիների հանգույցների, վառելիքի արտադրության կենտրոնների և նյութատեխնիկական բազաների թիրախավորում։
Ըստ նրա՝ այս հարվածները պետք է խոչընդոտեն ուկրաինական պահուստների տեղաշարժն ու նվազեցնեն հարձակողական հնարավորությունները։