Կոռուպցիայի մեջ կասկածվող դաղստանցի պաշտոնյան բերվել է հատուկ ռազմական գործողության գոտուց
Աշխարհ
Դաղստանի Կարաբուդախքենտի շրջանի ղեկավարը՝ Մահմուդ Ամիրալիևը, որը մեղադրվում է 56 միլիոն ռուբլու խարդախության մեջ, տեղափոխվել է Դաղստան՝ հատուկ ռազմական գործողության տարածքից։ Այդ մասին հայտնել են տարածաշրջանի իրավապահները։
Ամիրալիևը կասկածվում է խոշոր գումարի հափշտակման մեջ՝ Գուբդեն և Գուրբուկի գյուղերում ջրատարի կառուցման աշխատանքների ժամանակ։ Քննության տվյալներով՝ նա շինարարական ընկերության տնօրենին առաջարկել է կնքել պայմանագիր՝ դրա գումարի 20 տոկոսի դիմաց։
Ներկայում նա ձերբակալված է։ Չի մանրամասնվում, թե ինչ նպատակով է գտնվել գործողությունների գոտում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)