ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ դրական ոգով է արձագանքել ԱՄՆ-ի միջնորդությամբ ներկայացված Գազայի հրադադարի առաջարկին։ Խմբավորումը պատրաստակամություն է հայտնել քննարկել համաձայնագրի իրականացումը, որը նախատեսում է պատանդների ազատում և պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի պայմաններին, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռ չի մեկնաբանել հայտարարությունը։ Թրամփը նախատեսում է երկուշաբթի հանդիպել Նեթանյահուի հետ և ասել է, որ կոշտ դիրք կպահպանի հրադադարի հարցում, հայտնում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ, Իսրայելը շարունակում է օդային հարվածները Գազայի վրա․ վերջին 24 ժամում սպանվել է առնվազն 138 պաղեստինցի։ Միջնորդական ջանքերում ներգրավված Եգիպտոսն ու Քաթարը հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի արձագանքում կան դրական նշաններ, սակայն դեռ կան որոշակի պահանջներ, որոնք պետք է կարգավորվեն։ Թել Ավիվում պատանդների ընտանիքները ցույց են անցկացրել ԱՄՆ դեսպանատան առջև՝ կոչ անելով Թրամփին՝ «կնքել գեղեցիկ համաձայնագիր» և վերադարձնել բոլոր պատանդներին։