Իլոն Մասկը նոր կուսակցություն է ստեղծել
Աշխարհ
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրապարակային վեճից հետո հայտարարեցլ է նոր կուսակցության ստեղծման մասին՝ ամերիկյան քաղաքականության մեջ հանրապետականների և դեմոկրատների երկարատև գերիշխանությանը մարտահրավեր նետելու համար։
«2-ը 1–ի հարաբերակցությամբ ուզում եք նոր քաղաքական կուսակցություն, և դուք կստանաք այն», - գրել է Մասկը X սոցցանցում իր ընթերցողների շրջանում հարցում անցկացնելուց հետո։ «Այսօր ստեղծվել է Ամերիկայի կուսակցությունը՝ ձեզ ձեր ազատությունը վերադարձնելու համար», - շարունակել է նա։
Այսօրվա դրությամբ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովը չի հրապարակել նոր կուսակցության գրանցման մասին որևէ փաստաթուղթ։