ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Եվրոպայում համընդհանուր զորակոչի մասին
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Եվրոպայում պարտադիր զորակոչի վերաբերյալ որոշումը կկայացնեն երկրների կառավարությունները: The New York Times-ին տված հարցազրույցում նա բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրոպան պետք է պարտադիր զորակոչ սահմանի զինված ուժերում։
«Ոչ, ոչ, դա կախված կլինի առանձին երկրներից: Որոշ երկրներ դա կանեն: Ֆինլանդիայում արդեն զորակոչ կա: Մյուսները դա չեն անի, բայց ընդհանուր առմամբ դա կնշանակի մեր համազգեստով տղամարդկանց և կանանց լավ աշխատավարձ վճարել», - ասել է Ռյուտեն։
Նախկինում Welt թերթը, հղում անելով ՆԱՏՕ-ի և Բունդեսվերի աղբյուրներին, գրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պահանջում է, որ Գերմանիան 2030 թվականից սկսած զինծառայողների թիվը մոտ 180,000-ից ավելացնի մինչև 240,000-260,000: