Նոր մանրամասներ՝ Պուտին–Մակրոն հեռախոսազրույցից
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի զրույցը բավականին բովանդակալից է եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
«Տարբեր ինտոնացիաներ են եղել։ Դա աշխատանքային գործընթաց է։ Բայց, կրկնում եմ, զրույցը բավականին բովանդակալից էր», - ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ երբ Մակրոնը զանգահարել է, Պուտինը վերցրել է հեռախոսը, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից։