Էրդողանը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը
Աշխարհ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը և կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ քննարկել է այս հարցը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։
«Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք լարվածությանը և կոչ ենք անում երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել։ Մենք հավատում ենք, որ խնդիրը կլուծվի ավելի պարզ և ողջամիտ կերպով՝ հայտարարությունների միջոցով, որոնք կնվազեցնեն դիվանագիտական լարվածությունը։
Հուսով եմ, որ երկու երկրների միջև հարաբերություններում բացասական զարգացումները հնարավորինս շուտ կավարտվեն։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ տեղի ունեցած դժբախտ իրադարձությունները անդառնալի վնաս չպատճառեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին», - Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի առաջնորդը։