Ուկրաինան և Դանիան պայմանավորվել են զենքի համատեղ արտադրության շուրջ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում հայտարարել է, որ երկիրը, արտասահմանյան գործընկերների հետ համատեղ, նախատեսում է մեծացնել հեռահար զենքի և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Նոր համաձայնագրերի թվում է Դանիայի հետ զենքի համատեղ արտադրության մասին համաձայնագիրը։ Ինչպես հավելել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Գերման Սմետանինը, Դանիան կլինի առաջին երկիրը, որը կօգտագործի ուկրաինական պաշտպանական տեխնոլոգիաները զենքի արտադրության և մասշտաբավորման համար։
Բացի այդ, Ուկրաինան պայմանագիր է կնքել ամերիկյան Swift Beat ընկերության հետ։ Ըստ համաձայնագրի՝ Կիևը ակնկալում է ստանալ հարյուր հազարավոր անօդաչու թռչող սարքեր։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Swift Beat-ը կընդլայնի արտադրությունը, իսկ անօդաչու թռչող սարքերի մատակարարումները ուկրաինական բանակին կիրականացվեն առաջնահերթության հիմունքներով և արժեքով։