Գազայում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 57,4 հազարը
Աշխարհ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում 80 պաղեստինցի զոհվել, իսկ 304-ը վիրավորվել: Այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 57 հազար 418-ի, իսկ վիրավորներինը՝ 136 հազար 261-ի: