Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է
Աշխարհ
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև օդային երթևեկությունը կաթվածահար է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև օդային երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Ցերեկը նախատեսված 52 չվերթներից 30-ը չեղարկվել է, 9-ը՝ հետաձգվել։ Ազգային ավիափոխադրողը վստահեցնում է, որ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորներին կտեղափոխի լայնամարմին ինքնաթիռներով, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ասոցիացիան հայտարարել է, որ հուլիսի 5-ին չվերթների ուշացումները և չեղարկումները ազդել են առնվազն 75,000 ուղևորների ծրագրերի վրա։