BRICS-ի երկրները հույս ունեն, որ Ուկրաինայի կարգավորման ջանքերը կհանգեցնեն խաղաղության
Աշխարհ
BRICS-ի առաջնորդները հույս են հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շարունակական ջանքերը կհանգեցնեն խաղաղ համաձայնագրի, ասվում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած BRICS գագաթնաժողովի հռչակագրում։
«Մենք հիշեցնում ենք մեր երկրների կողմից համապատասխան հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արտահայտված դիրքորոշումները: Մենք գնահատում ենք միջնորդական առաջարկները, այդ թվում՝ Աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը և «Խաղաղության բարեկամներ» խումբը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով: Մենք ակնկալում ենք, որ ներկայիս ջանքերը կհանգեցնեն կայուն խաղաղ կարգավորման», - ասվում է հռչակագրում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)