Արևմուտքում մատնանշել են BRICS-ից սպառնացող վտանգները
Աշխարհ
Արևմտյան երկրները BRICS-ի նախաձեռնությունները համարում են իրենց գերիշխանությանը սպառնացող վտանգ և աշխարհը վերակառուցելու փորձ։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild թերթը։
«BRICS-ի երկրները ցանկանում են վերակառուցել աշխարհը և թուլացնել Արևմուտքը։ Վերջնական հռչակագրի նախագծում խոսվում է ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպություն-խմբ․) կանոնների խախտումների վերաբերյալ մտահոգության մասին և նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի բարեփոխման պահանջի մասին», - ասվում է հրապարակման մեջ։
Հեղինակները ընդգծում են, որ BRICS համակարգում Նոր զարգացման բանկ ստեղծելու նախաձեռնությունը նույնպես վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար։ Սա կարող է մեծացնել ներդրումները զարգացող երկրներում և նվազեցնել կազմակերպության անդամ երկրների ծախսերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)