Հայտնի է Մակրոն-Սթարմեր տարաձայնության պատճառը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը տարաձայնություններ ունեն այն հարցում՝ ինչպես պետք է իրենց պահեն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: Վերջինիս տարաձայնությունների պատճառ դառնալու մասին հայտարարել է ֆրանսիացի նախկին դիվանագետ Ֆրանսուա-Ժոզեֆ Շիշանը, հաղորդում Է Politico-ն:
Նրա խոսքով՝ Մակրոնի առաջիկա այցը Լոնդոն պետք է դիտարկել որպես «հաշտեցման գագաթնաժողով», սակայն խոստովանել է՝ քաղաքական գործիչների միջև «տարաձայնություններ կլինեն Թրամփի հետ կապված հարցերի շուրջ»:
«Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև գործարքի մանրամասները դեռ պետք է քննարկվեն։ Ես ակնկալում եմ, որ Մակրոնը ճնշում կգործադրի Սթարմերի վրա, որպեսզի վերջինս չընդունի Թրամփի բոլոր պահանջները և հանդես գա միասնական եվրոպական ճակատով», - ասել է նա։ Մեկ այլ ֆրանսիացի փորձագետ նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը «շատ ավելի զգույշ է», երբ խոսքը վերաբերում է Սպիտակ տան հետ հարաբերություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)