Ժնևում կորոշվի ատոմային ժամանակացույցի «ճակատագիրը»
Աշխարհ
Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետները Շվեյցարիայում քննարկում են «ատոմային ժամանակացույցի» վայրկյանների վերացումը, որը մի քանի տարին մեկ համապատասխանեցնում է ժամանակը երկրի աստղագիտական ժամանակի հետ։
Որոշ երկրներ` այդ թվում ԱՄՆ–ը, Ֆրանսիան եւ Գերմանիան կողմ են վայրկյանները չուղղելուն, սակայն Միացյալ Թագավորությունը, Չինաստանի եւ Կանադայի հետ դեմ են ատոմային վայրկյանաչափի վերացմանը։ Լրացուցիչ վայրկյաններն ավելացվում են մի քանի տարին մեկ՝ որպեսզի երկրային ժամանակը հավասարվի ատոմային ժամանակացույցին՝ ներդաշնակելով աստղագիտական ժամանակացույցին, որն իրականացվում է պարբերական ռեժիմով։ Ատոմային ժամանակացույցի ուղղման պատճառն այն է, որ այն մի քանի րոպեով առաջ է երկրային ժամանակացույցից։
Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ