Պետդումայում չեն բացառել Ադրբեջանի հետ իրավիճակի սրումը
Աշխարհ
Ադրբեջանի հետ Ռուսաստանի հակամարտության հետագա զարգացման սցենարները կախված կլինեն Մոսկվայի և Բաքվի բանակցային ջանքերից։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է Gazeta-ն։
Ըստ նրա՝ ելնելով Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերից, Ռուսաստանի քաղաքացիների համար անվտանգ չէ Ադրբեջանում գտնվել զբոսաշրջային, աշխատանքային կամ այլ նպատակներով:
«Եթե Բաքուն չդադարեցնի ձերբակալել Ռուսաստանի անմեղ քաղաքացիներին, որոնք կապ չունեն ոչ ինքնաթիռի կործանման, ոչ էլ ադրբեջանցի քրեական հեղինակությունների ձերբակալման հետ, ապա Մոսկվային այլ բան չի մնա, քան խորհուրդ տալ զերծ մնալ երկիր այցելելուց», - հայտարարել է Զատուլինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)