Կրեմլը ներկայումս չի ծրագրում բարդացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ․ աղբյուր
Համաշխարհային Մամուլ
Մոսկվան մտադիր է ոչ պաշտոնական պատվիրակություն ուղարկել Բաքու՝ երկու երկրների միջև հակամարտությունը ոչ պաշտոնական ճանապարհով լուծելու փորձ կատարելու համար, հաղորդում է «VChK-OGPU» Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվիրակությունը «անձնապես Պուտինից» կփոխանցի ստացված ուղերձը և կարող է նաև առաջարկել ձերբակալվածների «փոխանակում»։
Աղբյուրը չի բացառում, որ ոչ պաշտոնական պատվիրակությունը կարող է գլխավորել Պուտինի նախկին անձնական օգնական և ներկայիս արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը, ով լավ անձնական հարաբերություններ է զարգացրել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլը ներկայումս չի ծրագրում բարդացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ «Դա չի բխում Մոսկվայի շահերից, և չկա մի քանի ուղղություններով հակամարտություն սկսելու և կարևոր տարածաշրջանում ռազմավարական գործընկերոջը կորցնելու հնարավորություն»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)