ՌԴ ԱԳՆ-ն՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում անհամաձայնությունների մասին
Ռուսաստան
Ռուսաստանը տեսնում է որոշակի ուժերի ակտիվ ջանքերը՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները խզելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք տեսնում ենք որոշակի ուժերի ակտիվ ջանքեր՝ Բաքվի հետ մեր հարաբերություններում ճեղք ստեղծելու համար։ Հնչում են ակնարկներ անցյալ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի կործանման մասին, որի արդյունքում, մասնավորապես, փակվեց Բաքվում գտնվող Ռուսական տունը»,- ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)