Եկատերինբուրգում կալանավորվել է նախկինում կատարված սպանությունների գործով հինգերորդ կասկածյալը
Աշխարհ
Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի դատարանը մինչև հուլիսի 19-ը կալանավորել է նախկինում կատարված սպանությունների գործով ևս մեկ կասկածյալի՝ Ախլիման Գյանջիևին: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին: Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ՝ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը. կալանավորվածներից երկուսը մահացել էին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)