Իսրայելում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է արել
Աշխարհ
Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ անվտանգության իրավիճակի «հարաբերական կայունացման» պատճառով ներկայումս ռուսաստանցիների Իսրայել այցելելու համար որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Անվտանգության իրավիճակի համեմատական կայունացման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ներկայումս Իսրայել այցելելու համար որևէ խոչընդոտ չկա։ Միաժամանակ խորհուրդ ենք տալիս Իսրայելում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին խուսափել Սիրիային և Լիբանանին սահմանակից շրջաններ, ինչպես նաև Գազայի հատվածի ծայրամասեր այցելելուց», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)