Զոհվել է Ռուսաստանի նավատորմի փոխհրամանատարը
Աշխարհ
Կուրսկի մարզում զոհվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Միխաիլ Գուդկովը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում տեղեկացրել է Պրիմորյեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ռուսաստանցի զինվորականը Կուրսկի մարզ էր գործուղվել այստեղ տեղակայված ծովային հետևակի ստորաբաժանումների գործողությունները համակարգելու նպատակով։
Reuters-ի տեղեկություններով՝ գեներալ Գուդկովը զոհվել է Ուկրաինայի սահմանին գտնվող Կորենևո գյուղի մերձակայքում՝ հրամանատարական կետի վրա ուկրաինական հարձակման ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)