Հազարավոր ռուս զբոսաշրջիկներ չեղարկում են Ադրբեջան կատարվող ուղևորությունները
Աշխարհ
Հազարավոր ռուս զբոսաշրջիկներ չեղարկում են Ադրբեջան կատարվող ուղևորությունները իրենց հայրենակիցների ձերբակալությունների պատճառով վերջին երեք օրերի ընթացքում պահանջարկը նվազել է առնվազն 30%-ով, հաղորդում է Լenta.ru-ն։
Հրապարակման գնահատականների համաձայն՝ Ադրբեջանում ներկայումս կա 300-ից 500 ռուս, որոնք ժամանել են տուրօպերատորների միջոցով, ինչպես նաև 10-ից 15 հազար մարդ, որոնք ժամանել են ինքնուրույն։ Ինչպես նշում են տուրօպերատորները, ավելի ու ավելի շատ հաճախորդներ չեղարկում են Բաքու կատարվող ուղևորությունները և ընտրում են այլընտրանքային երթուղիներ՝ դեպի Վրաստան, Թուրքիա, ԱՄԷ կամ Ռուսաստանի շրջաններով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)