Թրամփը հայտարարել է Սպիտակ տան տարածքում UFC-ի մենամարտի անցկացման մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Սպիտակ տան տարածքում անցկացնել UFC-ի (խառը մարտարվեստ) մենամարտ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Այովայի նահանգում ելույթի ժամանակ, որը նվիրված էր 2026 թվականին ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակին, Թրամփը հայտարարել է, որ այդ օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն երկրի ամբողջ տարածքում։
«Ես նույնիսկ կարծում եմ, որ մենք UFC-ի մենամարտ կանցկացնենք։ Այստեղ որևէ մեկը հետևո՞ւմ է UFC-ին։ Մենք UFC-ի մենամարտ կանցկացնենք, միայն պատկերացրեք, Սպիտակ տան տարածքում։ Այնտեղ մենք շատ տեղ ունենք», – դիմել է ԱՄՆ ղեկավարը հանդիսականներին՝ ելույթում հիշատակելով UFC-ի նախագահ Դանա Ուայթին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)