Իսրայելը Կիևին լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի
Աշխարհ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հանձնարարությամբ երկիրը լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային: Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է հրապարակել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ ջրային համակարգեր կմատակարարվեն հարյուր հազարավոր մարդկանց Ուկրաինայի այն տարածքներում, որտեղ ջրային ենթակառուցվածքները վնասվել են ռուսական ռմբակոծություններից։
«Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հուլիսի 3-ին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին տեղեկացրել է, որ հանձնարարել է իր նախարարությանը Ուկրաինային ՄԱՇԱՎ-ի (Արտաքին գործերի նախարարությանը պատկանող Իսրայելի ազգային օգնության գործակալություն) միջոցով տրամադրել օգնության փաթեթ, որը կապահովի խմելու ջրի համակարգեր՝ ռուսական ռմբակոծություններից տուժած տարածքներում հարյուր հազարավոր մարդկանց սպասարկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)