Պենտագոնի ղեկավարը դադարեցրել է զենքի մատակարարումները Ուկրաինային. NBC News
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հուլիսին կրկին՝ արդեն երրորդ անգամ, միակողմանիորեն դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության՝ որոշ տեսակի զենքերի մատակարարումը։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Հեգսեթի որոշումը մեծ զարմանք է առաջացրել ոչ միայն ԱՄՆ պետդեպարտամենտում և Կոնգրեսում, այլև Կիևում և Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների շրջանում։
Հատկանշական է, որ սա պաշտպանության նախարարի նման քայլի արդեն երրորդ դեպքն է։ Նախորդ դադարեցումները եղել են փետրվարին և մայիսին, սակայն մի քանի օր անց չեղարկվել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)