Ինչ են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները․ մանրամասներ
Աշխարհ
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Բրազիլիայում BRICS գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցությունը, Իրանի միջուկային գործունեության շուրջ բանակցային գործընթացը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական նախարարության աղբյուրը։
«Այսօր Ֆիդանը հանդիպել է Լավրովի հետ BRICS գագաթնաժողովի շրջանակներում ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարցեր, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցություն... Գնահատվել է Իսրայելի կողմից տարածաշրջանում աճող ագրեսիայի հետ կապված ռիսկերը։ Քննարկվել են նաև Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի միջուկային գործունեությունը, Աֆղանստանում տիրող իրավիճակը և այլ տարածաշրջանային հարցեր», - ասել է գործակալության աղբյուրը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)